Ռուսաստանը կարող է դադարեցնել Ուկրաինայով Եվրոպա գազի մատակարարումը. Ուկրաինայի էներգետիկայի նախարար


18:59 , 19 օգոստոս, 2014

anak_50651in.am-ը գրում է.

Ուկրաինայի էներգետիկայի և ածխաարդյունաբերության նախարարությունը հնարավոր է համարում «Գազպրոմի» կողմից Ուկրաինայով Եվրոպա գազի մատակարարումն առանց հիմնավորման դադարեցնելը: Այս մասին մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Ուկրաինայի էներգետիկայի և ածխաարդյունաբերության նախարար Յուրի Պրոդանը, հայտնում է «Ուկրաինսկիե նովոստի»-ն:

«Մենք «Գազպրոմից» հուլիսին գազի փոխադրման ակտ ենք ստացել, որում գազի 0,03% դիսբալանսը համարվում է գազի չարտոնված ընտրություն»,- ասել է Պրոդանը:

Նրա խոսքով՝ Ռուսաստանը կարող է ցանկացած պահի Ուկրաինային մեղադրել գազի գողության համար և դադարեցնել գազի մատակարարումն ինչպես 2009-ին: