Զբոսաշրջիկների շրջանում ամենապակաս տարածված երկրները


20:37 , 19 օգոստոս, 2014

Шри-Ланка-сезон-дождей-Плюсы1in.am-ը գրում է.

Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (UNWTO) հետազոտողները պարզել են, թե աշխարհի որ երկրներն են ամենից քիչ տարածված զբոսաշրջիկների շրջանում: Բոլոր աշխարհամասերում սոցիոլոգները հայտնաբերել են մեկական հակաֆավորիտ՝ հայտնում է The Telegraph-ը:

UNWTO-ի զեկույցի համաձայն՝ Հարավային Ամերիկա մեկնող զբոսաշրջիկներն ամենաքիչը հակված են ընտրելու Գայանան, իսկ Կենտրոնական Ամերիկայում ամենաքիչ պահանջարկ ունի Բելիզը: Արևմտյան կիսագնդի վերին մասում զբոսաշրջիկների ամենաչսիրած տարածքը դարձել է Կանադան:

Եվրոպա մեկնող զբոսաշրջիկներն անտեսում են Իսլանդիան, Լիխտենշտեյնը, Մոլդովան և Սան Մարինոն:

Աֆրիկյան մայրցամաքում զբոսաշրջիկների ամենաչսիրած երկիրը Սյերա-Լեոնեն է, Ասիայում՝ Բութանն ու Մոնղոլիան, Օվկիանիայում՝ Տուվալուն: