17:12 , 19 օգոստոս, 2014
1in.am-ը գրում է.
Գրող Ջոան Ռոուլինգը Pottermore կայքում հրապարակել է ոչ մեծ պատմություն՝ նվիրված երգող հրաշագործ Սելեստինա Ուորբեքին, որը մի քանի անգամ հիշատակվում է Հարրի Փոթերի մասին գրքերում: Համառոտ ստեղծագործությունը բաղկացած է 500 բառից:
Ռոուլինգը Սելեստինային բնորոշում է որպես համարձակ էակ, ինչպիսին երգչուհի Շիրլի Բեսսին:
Տեքստում կան նաև որոշ մանրամասներ հերոսուհու կենսագրությունից:
Հուլիսի սկզբին Ռոուլինգը արդեն հրապարակել էր ևս մեկ պատմություն «Հարրի Փոթերի» կերպարների մասնակցությամբ: