«Մեր փեսան»` Քանյե Վեսթը, եկեղեցի է կառուցելու


16:35 , 19 օգոստոս, 2014

2 նորություն «մեր փեսու»` Քանյե Վեսթի հետ կապված. Հաստատվել է լուրն այն մասին, որ ռեփերի նոր ալբոմը լինելու է լեգենդար Փոլ Մաքարթնիի հետ համատեղ: Ավելին, կան մի քանի երգերի նախնական տարբերակները, որոնցից մեկն էլ կոչվելու է Piss on My Grave: Սա մեկ. Երկրորդ նորությունը հայերին պետք է որ ավելի դուր գա. Ռեփերը որոշել է եկեղեցի կառուցել, ավելի շուտ «անձնական Մայր տաճար»: Այն Գաուդիի տաճարների կառուցվածքն է կրկնելու, իսկ վիտրաժներից մեկը ներկայացնելու է Քիմ Քարդաշյանին` դստերը` Նորթին գրկած: Ռեփերը ծախսելու է նախնական 5 մլն դոլար, իսկ մնացած գումարը հավաքելու են երկրպագուների միջոցներով: