Արցախում մարտական ու միասնական ոգու դրսևորման օրինակներ


13:13 , 19 օգոստոս, 2014

Որպեսզի պատկերացնեք, թե ինչ մարտական ու միասնական ոգի է տիրում Արցախում, մի քանի օրինակ նշեմ վերջին օրերից:
Այն, որ տարբեր բնակավայրերից բազմաթիվ կամավորական խմբեր են մեկնել առաջնագիծ, արդեն նորություն չէ, սակայն ոչ ոք տեղյակ չէ անհատական դեպքերից: Օրինակ՝ արցախյան պատերազմի երկու հաշմանդամ վետերաններ մեկնել են դիրքեր՝ սահմանը հսկող իրենց որդիների կողքին կանգնելու: Ընդ որում՝ նրանցից մեկը, ով երկրորդ կարգի հաշմանդամ է, քսան օր առաջ է վերադարձել Մոսկվայից, որտեղ գնացել էր վիրահատության:
Մեկ այլ օրինակ. Երեք եղբայր միասին կամավորագրվել և մեկնել են դիրքեր, այժմ գտնվում են հենակետում:
Ահա այս ոգու շնորհիվ է նաև, որ հակառակորդը մի քանի օր հոխորտաց և երեկվանից խուճապի մեջ լռել է առաջնագծում՝ հասկանալով, որ արկածախնդրություն է իր վարքը:
Հ.Գ. քիչ անց ես էլ եմ մեկնում դիրքեր՝ ԼՂՀ վարչապետի հետ: Այնտեղից կփորձեմ գրառումներ կատարել ընթացիկ իրավիճակի մասին: