Քաղաքական փոթորիկները շուտով կսկսվեն


16:33 , 27 օգոստոս, 2012

Կարելի է ասել, որ չհաշված մի քանի բացառություններ, այս վերջին ամիսը աննախադեպ «լուռ» ստացվեց։ Գուցե պատճառը նրանում է, որ շիկացած նախընտրական ու հետընտրական պայքարը պառլամենտական ընտրությունների շրջանում սպառեց զգալի ռեսուրսներ, սակայն ես ավելի հակված եմ այն տարբերակին, որ որ հենց այդ շրջանից հետո ձևավորրված նոր հասարակական-քաղաքակաան կոնյունկտուրայում հայտնված ուժերն ու անհատները խիստ կարիք ունեին «զինադադարի», որպեսզի մարսեին նոր իրականությունը, իսկ այնուհետև պլանավորեն հետագա էլ ավելի թեժ պայքարի փուլում իրենց ռազմավարությունն ու մարտավարությունը։ 

Դրա նախանշանները արդեն կարելի է նկատել, եթե ուշադիր նայել ու ես բնավ էլ չեմ զարմանա, եթե արդեն սեպտեմբերից հասարակական-քաղաքական մթնոլորտը կտրուկ շիկանա։ Այո, հիմա «օդը» անգնած է, բայց զգում ես սաստիկ լարվածությունը և մի կայծն էլ բավական կլինի, որպեսզի կուտակված էներգիան պայթյունի տեսքով իր ելքը գտնի։ Ասեմ ավելին, ես համոզված եմ, որ եթե անգամ նման կայծի առաջացման օբյեկտիվ պատճառներ չլինեն, այն արհեստականորեն կստեղծեն ու դրա համար կան բազմաթիվ պատճառներ։

Նախ, Հայաստանում միշտ էլ ակտուալ է եղել պղտոր ջրում ձուկ որսալու ռազմավարությունը ու եթե ուշադիր վերլուծենք մեր նորագույն պատմությունը, ապա կտեսնենք, որ բոլոր հիմնական տեղափոխությունները, փոխարինումները, հեռացումներն ու հավելումները կատարվել են հենց «պղտորության» հասնելու հետևանքում։ Ես անգամ կարող եմ բավականին վստահորեն ենթաադրել, որ կայծ կհանդիսանան ՏԻՄ ընտրությունները, որոնց օրեր են մնացել։

Սա ակնհայտ է դառնում, երբ նայում ես որոշ տեղամասերում գրանցված թեկնածուների քանակներին, իսկ երբեմն նաև անուններին։ Որպես օրինակ կարելի է բերել առաձին քաղաքներում քաղաքքապետի պաշտոնի համար պայքարողների թվերը, որոնք առանձին դեպքերում ընդհուպ մինչև տասին են հասնում, կամ էլ այնպիսի ադիոզ կերպարների առկայությունը թեկնածուների շարքերում, ինչպիսինն է Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը։ Բնականաբար, 99 տոկոսով արդեն կարելի է ասել պարզ է, թե ով է հաղթելու, հարցը բնավ էլ պայքարում չէ, հարցը այդ շինծու պայքարին նախորդող ու հաջորդող հռետորիկայի մասին է, ինչպես նաև նրաննում, թե ինչ աստիճանի կմասսայականացվեն հնչող կոչերն ու քարոզչական հնարքները և որքանով դրանք հիմք կդառնան արդեն անհամեմատ ավելի լուրջ նախագահական ընտրությունների համար։

Այսքանով հանդերձ, վերադառնալով փոթորիկների թեմատիկային, տեղին կլինի հիշել, որ ուժքին փոթորիկներին միշտ նախորդում խաղաղ և հանդարտ եղանակ։ Մենք այժմ այդ անդորրի վերջին պահերն ենք ըմբոշխնում։