Արամ Կարապետյանը Հայաստանում սպասվող նախագահական ընտրությունների մասին


15:33 , 27 օգոստոս, 2012

Հայաստանի քաղաքական շրջանակներում հիմա քննարկումներ է գնում Քոչարյանի ու Սարգսյանի հնարավորությունների մասին 2013 թվականի ընտրությունների ժամանակ: Պրոցեսները, որոնք գնում են Հայաստանի շուրջ, ավելի շուտ խոսում են այն մասին, որ ռեալ զարգացումները այդ զույգից դուրս են: Մեկը  միայն Պուտինի գործոնն է մեջտեղ բերում, մյուսը այնքան իրարամերժ խոստումներ է տվել ու տալիս տարբեր մայրաքաղաքներում, որ խճճվել է և ոչ մի լուրջ գեոքաղաքական հարց չի կարողանում լուծել (իսկ առաջը գեոքաղաքական ահավոր ու մեծ փոփոխություններ է կանգնած): Անդրոպովյան ժամանակների «քաղաքական» դեմքերի ժամանակները վերջանում են և մեզ պետք է առաջ նայել: Առաջ այլ ոչ թե ետ: