19:42 , 18 օգոստոս, 2014
1in.am-ը գրում է.
Ճապոնական Ֆուկուսիմա պրեֆեկտուրայի ֆերմերները վերսկսել են բրնձի արտահանումը։ Բրնձի 300 կգ զանգվածով առաջին խմբաքանակը կուղարկվի Սինգապուր և տեղի խանութներում կլինի արդեն առաջիկա ուրբաթ։ Այդ մասին հաղորդում է սինգապուրյան NHK ընկերությունը։ Ավելի վաղ պրեֆեկտուրայից վերսկսվել էր խնձորի և դեղձի արտահանումը։
Ֆուկուսիմայից սննդամթերքի արտահանումը դադարեցվել էր այն բանից հետո, երբ 2011 թվականին այդ պրեֆեկտուրայում տեղակայված ԱԷԿ-ում վթար եղավ։ Մինչ այդ Ֆուկուսիման տարեկան մոտավորապես 100 տոննա բրինձ էր արտահանում։ Հատիկի հիմնական գնորդներն էին Հոնկոնգը և Թայվանը։