Լոնդոնում սկսել են Բիգ-Բենի մաքրման աշխատանքները


20:49 , 18 օգոստոս, 2014

Լոնդոնում սկսել են Բիգ-Բենի մաքրման աշխատանքներըPanorama.am-ը գրում է.

Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում սկսվել են Եղիսաբեթ 2-րդի աշտարակի վրա գտնվող ժամացույցի մաքրման աշխատանքները, որն առավել հայտնի է Բիգ-Բեն անունով: Աշխատանքները տևում է մի քանի օր, ինչը կախված է եղանակային պայմաններից, գրում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:

«Աշխատանքը պահանջում է վարպետություն և զգուշավորություն: Բանն այն է, որ յուրաքանչյուր թիվ կառուցված է 360 բարակ ապակուց: Նրանց հաստությունը չի գերազանցում 2մմ»,-հայտարարել է Վեսթմինսթերյան պալատի գլխավոր ժամագործ Թոլ Ռոբերթսոնը:

Այժմ աշտարակի վրա աշխատում է չորս մասնագետ, ովքեր պարաններով իջել են հատուկ պատշգամբից՝ կանգնելով ժամացույցի եզրին: Թվերի տրամագիծը կազմում է 7 մ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ