Բենինի կառավարությունը փակել է երկրի բոլոր դիահերձարանները


18:56 , 18 օգոստոս, 2014

14490511in.am-ը գրում է.

Բնակչությանը Էբոլա տենդից պաշտպանելու նպատակով Բենինի կառավարությունը հրամայել է փակել դիահերձարանները: Երկրի կառավարության ներկայացուցիչը հայտարարել է, որ բոլոր դիահերձարանները փակվելու են, որպեսզի բնակչությունը չենթարկվի տարբեր հիվանդություններով, այդ թվում՝ մահացու Էբոլայով վարակման:

Աղբյուրի խոսքով՝ վատ սանիտարահիգիենիկ պայմաններում կարող են տարածվել մի շարք ինֆեկցիոն հիվանդություններ, հայտնում է The Punch-ը:

Բենինում դիահերձարաններից օգտվում է միայն բնակչության քաղաքային հատվածը, քանի որ գյուղական բնակիչները մահացածների մարմինները պահում են տանը: