12:20 , 18 օգոստոս, 2014Հարաբերություններում ամենամեծ խնդիրը, թերևս, բավականաչափ ճիշտ հարցերը չտալն է:
Ճիշտ հարցերը տալով` դու կբացահայտես զույգիդ կարիքներն ու ցանկաությունները քեզնից ու այն ժամանակից, որ անց եք կացնում միասին:

Ահա մի քանի հարց, որ կարող ես փորձել ուղղել սիրելիիդ ձեր հարաբերություններն ամրացնելու համար:
Երբ ժամանակ ես գտնում, ինչո՞ւ այդ րոպեները չառաջարկել սիրելիիդ: Մեզից շատերը մեր ափսեում, այնքան բան ունենք, որ մի զույգ ձեռքը մեծ օգնություն կլիներ ամեն ինչ ավելի արագ անելու համար: Առաջարկդ մեծ կարևորություն կունենա, և բացի այդ միասին ինչ-որ բան անելը միշտ ամրացնում է կապն ու ավելի մտերմացննում մարդկանց:
Շատ զույգեր հրաշալի կարողանում ասել այս երեք փոքրիկ բառերը, սակայն գործերն ավելի բարձր են խոսում, քան բառերը: Միգուցե սիրելիդ ընդամենը մեկ համբույրի կարիք ունենա, կամ օգնությունդ այգում աշխատելիս: Ինչ էլ, որ նա խնդրի, քո առաջարկը նրան արդեն իսկ կստիպի գնահատված ու սիրված զգալ:

Այո, սա կարող է լուրջ խոսակցության բռնկման պատճառ դառնալ, սակայն «փոքրիկ» բառը շեշտելով` դու կարող ես խոսակցությունն ավելի թեթևացնել: Երբեմն մենք անգիտակցբար այնպիսի մի բան ենք անում, որը մեր զույգին անհարմարություն է պատճառում, սակայն նրանք կարող է ոչինչ չասեն դրա մասին: Այս հարցը տալով` դու կկանխես փոքրիկ տհաճությունները մեծ տհաճության կամ խնդիրների վերածվելուց:
Հնարավոր է չկարողանաս Փարիզ մեկնել, սակայն հաճելի է, երբ հնարավորություն ես տալիս սիրելիիդ ինչ-որ տեղ ընտրել, ուր կարող եք միասին այցելել, նույնիսկ եթե դա հարաբերիականորեն մոտ ինչ-որ մի վայր է: Հրիաշալի է նաև պլանավորել արձակուրդներին միասին ճամփորդելը, եթե բյուջեն ների: Հրաշալի է, երբ միասին ինչ-որ բան եք նախաձեռնում ու սպասում այն իրագործելուն, դա երկուսիդ էլ կերջանկացնի ու ավելի կամրապնդի ձեր կապը:
Այս հարցը կստիպի սիրելիիդ մտածել այն բոլոր բաների մասին, որոնք նա սիրում քո մեջ ու վայելում ձեր հարաբերություններում: Այս փոքրիկ ուրախությունների մասին խոսելը ձեզ ավելի կմտերմացնի ու խորություն կբերի ձեր հարաբերություններին:

Այս քնքուշ հարցը սիրելիիդ կարող է անխոս թողնել, գոնե մի պահ: Նույնիսկ եթե ձեր հարաբերություններն ամուր ու հրաշալի են, քո զույգը հաստատ կարող է ինչ-որ մի բան մտածել, որը ձեր սերն ավելի կամրապնդի:
Սա կարող է նոր գաղափարներ տալ, որը երկուսիդ էլ կոգևորի: Դուք կարող եք տարբեր մտքեր քննարկել միասին ու այնպիսի մի բան ընտրել, որը երկուսիդ էլ կոգեշնչի: Հիշիր, զույգի հետ նոր բաներ անելը միշտ ավելի է մտերմացնում:
Առօրյա խնդիրներով տարված նույնիսկ հրաշալի շփում ունեցող զույգերը կարող են մոռանալ սիրելիին հարցնել նրանց ցանկությունների ու կարքների մասին, սակայն եթե կարողանաս հիշել ու ճիշտ հարցը տալ նրան, դուք ավելի մտերիմ, կապված ու սիրված կզգաք ձեզ: