Ռոբին Ուիլյամսի վերջին հաղորդագրությունը


12:00 , 18 օգոստոս, 2014

Ռոբին Ուիլյամսի վերջին հաղորդագրությունըSlaq.am-ը գրում է.

Թեև շատերը անձամբ ծանոթ չէին Ռոբին Ուիլյամսի հետ, նրա հանկարծակի մահը ցնցեց ողջ աշխարհը: Անհնար է պատկերացնել, թե ինչ զգացմունքներ են տիրում նրա ընտանիքի անդամների հոգում: Նրա դուստր Զելդան Հոլիվուդի աստղի համար ամենահարազատ մարդն էր այս աշխարհում: 2014 թվականի հուլիսի 31-ին դերասանը իր վերջին հաղորդագրությունը գրեց: Նա շնորհավորեց իր դստերտ ծննդյան առթիվ:

Instagram և Twitter կայքերում նա տեղադրեց սև-սպիտակ նկարը, որտեղ դերասանի գրկին իր փոքրիկ դուստրն էր: Այդպես նա շնորհավորեց նրա ծնունդը: Այդ օրը Զելդան դառնում էր 25 տարեկան: «Շնորհավորում եմ միս Զելդա Ռեյ Ուիլյամսին ծննդյան օրվա առթիվ: Նա դառնում է 25 տարեկան, բայց ինձ համար նա կմնա փոքրիկ աղջնակ: Ծնունդդ շնորհավոր, Զելդա: Ես քեզ սիրում եմ:»

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ