Եթե Ռուսաստանը հատի սահմանը, ՆԱՏՕ-ն պատասխան կտա. Բրիդլավ


13:30 , 18 օգոստոս, 2014

11in.am-ը գրում է.

Եվրոպայում ՆԱՏՕ-ի զորքերի հրամանատար, գեներալ Ֆիլիպ Բրիդլավը գերմանական Die Welt պարբերականի հետ հարցազրույցում հայտարարել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքը պատրաստ է ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային, եթե ռուսական զորքերը հատեն սահմանը:

«Ամենագլխավորն այն է, որ ՆԱՏՕ-ի երկրները պատրաստ են այսպես կոչված «կանաչ մարդուկներին»,- ասել է նա: Անդամ պետություններից որևէ մեկի սահմանը հատելը կհայտնվի թիվ 5 հոդվածի ներքո՝ ռազմական պատասխան ագրեսորի գործողություններին:

Վերջին օրերին ուկրաինական իշխանությունները, ինչպես նաև արևմտյան երկրների կառավարությունները մտավախություն են հայտնել, թե Ռուսաստանի մարդասիրական օգնության մատակարարումը կարող է քողարկում լինել անջատողականներին ռազմական բեռների մատակարարման կամ պատրվակ՝ դեպի Ուկրաինա ռուսական զորքերի լայնամասշտաբ ներմուծման համար: