Մեկին մեկ ուրիշի հետ մեկ անգամից ավել ենք տեսնում, սկսկում ենք լեգենդներ հյուսել


12:49 , 27 օգոստոս, 2012

Չափազանց հետաքրքիր ազգ ենք: Եթե մեկին մեկ ուրիշի հետ մեկ անգամից ավել ենք տեսնում այս կամ այն միջոցառման ժամանակ, կամ էլ ասենք սրճարանում, ապա առանց վայրկյան անգամ կորցնելու սկսկում ենք լեգենդներ հյուսել: Էլ ամուսնացնում ենք, էլ բաժանում, էլ անհասանելի ու չիրականացող սիրավեպի մասին ենք սկսում բզբզալ ու երբեմն էլ բանը հասնում է նրան, որ արդեն երեխայի են սպասում: Չէ, բայց, լուրջ, ասեք, որ շատ զիլ ու անծայրածիր երևակայություն ու մտքի թռիչք ունենք :) Մարդիկ իրենց համար հանգստանում են, իսկ Հայաստանում իրենց մասին լեգենդը լեգենդի հետևից ծնվում է ու ծնվում :)