Իսրայելում բողոքի ակցիա է տեղի ունեցել արաբի և հրեա կնոջ հարսանիքի ժամանակ


08:10 , 18 օգոստոս, 2014

140818022425_israel_wedding_protest_624x351_reuters1in.am-ը գրում է.

Իսրայելի ոստիկանությունը ձերբակալել է 4 ուլտրաաջ ակտիվիստների, ովքեր մասնակցել են մուսուլման արաբի և իսլամ ընդունած հրեա կնոջ հարսանեկան արարողության բողոքի ակցիային: Այս մասին գրում է BBC-ն:

Ռիշոն-լե-Ցիոն քաղաքում տեղի ունեցած բողոքի ակցիային մոտ 100 մարդ է մասնակցել:

Փեսացուն` Մահմուդ Մանսուրը, դիմել է Իսրայելի դատարան` պահանջելով արգելել հանրահավաքը, սակայն մերժում է ստացել:

«Լեխավա» ուլտրաաջ կազմակերպության անդամները հանրահավաքի թույլտվություն են ստացել` պայմանով, որ 200 մետրից ավելի չեն մոտենա շենքին, որտեղ տեղի է ունեցել հարսանեկան արարողությունը:

Ակցիայի 4 մասնակից խախտել են պայմանը և ձերբակալվել: