12:02 , 17 օգոստոս, 20141in.am-ը գրում է.
«Աջ սեկտոր»-ի ղեկավար Դմիտրի Յարոշը դիմել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյին` կոչ անելով անհապաղ կարգուկանոն հաստատել ներքին գործերի նախարարությունում: Այս մասին հաղորդում է «Աջ սեկտոր»-ի կայքը:
«Մեր պահանջները չկատարելու դեպքում 48 ժամվա ընթացքում մենք ստիպված կլինենք հանել մեր ստորաբաժանումները ճակատային գծից, հայտարարել պահեստային գումարտակների համընդհանուր մոբիլիզացում և սկսել Կիև արշավանքը` ՆԳՆ-ում արագ բարեփոխումներ իրականացնելու նպատակով»,- ասվում է Յարոշի հաղորդագրությունում:

Նրա խոսքերով` ներկայումս Ռուսաստանի բաց ագրեսիայի հետ մեկտեղ ակտիվացել է նաև ներքին հակահեղափոխությունը:
Մասնավորապես` Դմիտրի Յարոշը գեներալ Եվդոկիմովին մեղադրել է «Աջ սեկտոր»-ը ոչնչացնելու մշտական փորձերի մեջ` «սկսելով մեր եղբայրակից Ալեքսանդր Մուզիչկոյի ոչնչացումից վերջացրած Ստիրի, Դնեպրոպետրովսկի, Կիևի և այլ քաղաքների իրադարձություններով»:
Նա նաև պահանջում է բոլոր կալանավորների ազատ արձակում, բոլոր քրեական գործերի փակվելը`ընդդեմ «Աջ սեկտոր»-ի կամավորական ուկրաինական կորպուսի մարտիկների և այլ կամավորական ստորաբաժանումների, ինչպես նաև մարտական գոտիներում ապօրինի առգրավված զենքի և տրանսպորտի վերադարձը: