Պատրաստ եմ Իրաքի եզդի մի ընտանիքի իմ տանը հյուրընկալել


11:26 , 17 օգոստոս, 2014

Ես անկեղծ չգիտեմ՝ ինչ գործողություններ են պետք, որ Հայաստանի ու իրաքյան եզդիների ցանկությունները համընկնեն, ու նրանք աստիճանաբար տեղափոխվեն էստեղ ապրելու: Ու ես չգիտեմ՝ հիմա էս գրածս պոպուլիզմ ա կամ էդպես ա ընկալվելու, թե չէ, բայց ես պատրաստ եմ մի ընտանիքի իմ տանը հյուրընկալել ու հոգալ նրանց կարիքները՝ մինչև ոտքի կանգնեն: Իմացողներ, մի բան արեք, կամ գիտեք՝ ասեք մենք անենք: Էսքան անսկզբունքային ու ոչ միանշանակ չի կարելի լինել ցեղասպանություն երևույթի նկատմամբ վերաբերմունքում: