«Ադաթավոր» լինելը դեռևս դրական երևույթ չէ


11:13 , 27 օգոստոս, 2012

«Ադաթավոր» լինելը դեռ չի նշանակում որ դրական երևույթ է: Անցյալի արժեքներից լավը պետք է պահել ու զարգացնել, իսկ «քյառթու» բաներից` ձերբազատվել: 
Բացի այդ, «ադաթավոր» լինել, դեռ չի նշանակում Հայրենիքը սիրել ...
Աղա Ալիմյանի, Աբիսողոմ աղաների պես «ադաթավորներ»-ը նույնքան վտանգավոր են հասարակության համար, որքան Փանջունի-ակերպ հեղափոխականներն ու ազատականները:
Մեկը խոչընդոտում է զարգացմանը, մյուսը` ոչնչացնում եղածը:
Ցավոք, ներկայումս ազգովի դեգերում ենք այս երկուսի միջև` փնտրելով ոսկե միջինը: 

Կարծում եմ, որ ճշմարտությունը այս երկուսից անդին է ...