Քուրդ ապստամբների պայքարը մոտենում է ավարտին. Օջալան


23:34 , 16 օգոստոս, 2014

otsalan1in.am-ը գրում է.

Թուրքական բանտում գտնվող Քրդստանի աշխատավորական կուսակցության առաջնորդ Աբդուլլահ Օջալանը կանխատեսում է թուրքական իշխանությունների հետ քրդերի բազմամյա պայքարի ավարտը: Այս մասին գրում է BBC-ն:

Քրդական աշխատավորական կուսակցությունը թուրքական քրդերի ինքնավարության ընդլայնման համար զինված պայքարը սկսել է դեռևս 30 տարի առաջ:

Իր հայտարարության մեջ Օջալանն ընդգծել է, որ օգոստոսին տեղի ունեցած նախագահական ընտրություններից հետո Թուրքիան գտնվում է պատմական փոփոխությունների շեմին:

Ընտրություններում հաղթած նախկին վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ավելի վաղ արդեն քրդերին հատկացրել էր ավելի լայն իրավունքներ:

Օջալանը նաև ողջունել է «ժողովրդավարական բանակցությունների գործընթացը, որն ունի խորը սոցիալական և պատմական նշանակություն»: