15:59 , 16 օգոստոս, 2014Այո՛, իրականում հնարավոր է կյանքում առանց սթրեսների ապրելը: Չնայած շատերը կարծում են, որ դրա համար պետք է մեծ գումարներ ու ժամանակ ունենալ, սակայն, ո՛չ, իրականում դրան կարող են հասնել բոլորը: Ահա թե ինչպես.

Հաճախ մենք ամեն հնրավոր իրավիճակ վեր ենք լուծում ու սկսում պատկերացնել այն բոլոր հնարավոր բացասական ելքերը, որ այն կարող է ունենալ: Սա հիմնականում երկու պատճառ ունի` նախ, մարդկանց թվում է, թե նախապես մտածելով հնարավոր ամենավատ ելքերի մասին` նրանք արդեն իսկ պատրաստ կլինեն, երբ դա իրականում պատահի: Եվ երկրորդ` նրանց թվում է, թե եթե գիտես ամենավատ հանրարվոր ելքը, ապա կարող ես ամեն ինչ անել տիեզերքը կառավանրիելու համար, որպեսզի դա իրականություն չդառնա: Սակայն մի պահ կանգ առ, ու մտածիր, իսկապես, ի՞նչ օգուտ կա այդպիսի մտքերից: Արդյո՞ք դա օգնում է, որ քեզ ավելի լավ զգաս ու ավելի լավ ընդունես ինքդ քեզ ու քո կյանքը: Արդյո՞ք դա ստիպում է քեզ քաջությամբ վեր կենալ առավոտյան ու գրկաբաց ընդունել իրադրության ամենավատ ելքը, որ կարող է տեղի ունենալ: Արդյո՞ք այն քեզ ուրախության ու բավարրվածության զգացում է պատճառում: Եթե այս հարցերին «ոչ» պատասխանեցիր, ուրեմն պարզապես դադարիր անիմաստ բացասական երևակայություններից ու մտքերից:
Երբ սկսում ես մյուսների խնդիրնները քեզ վրա վերցնել, սովորություն ես դարձում մշտապես ուրիշների խնդիրների մասին մտածելն ու դրանցով ապրելը: Իսկ երբ նրանց պատասխանատվությույնը քեզ վրա ես վերցնում, նրանց զրիկում ես իրենց կյանքի հանդեպ ունեցած իրենց պատասխխանավույթունը իրենց ձեռքն առնել ու ապրել:
Որոշ մարդիկ կախվածություն են ձեռք բերում թմրադեղերից ու ալկոհոլից, իսկ որիոշ մարդիկ էլ մյուսների խնդիրները իրենցը համարելուց: Ոչ մի լավություն չես անում, երբ մյուսների խնդիրնենրը սկսում ես ինքդ լուծել, որովհետև նրանք չեն իմանա, չեն կարողանա իմանալ ու չեն կարող երբեք իրենց խնդիրները լուծել: Եթե ցանկանում ես օգնել, հնարավորություն տուր ու խրախուսիր նրանց, որպեսզի իրենց խնդիրները մարդիկ ինքնուրույն կարողանան լուծել, իրենց կյանքի պատասխանատվությունը իրենց ձեռքը վերցնեն: Քաջալերիր, մոտիվացրու ու սովորեցրու, թե ինչպես է պետք դա անել, բայց ոչ թե ինքդ փորձիր լուծել դրանք:

Ներկայում ապրել, նշանակում է լինել մարմնիդ մեջ, զգալ զգացմունքներդ. երկու բան, որ շատերը չգիտեն, թե ինչպես է պետք անել: Ինքդ քե հարցրու` ի՞նչ զգացում ունես մարմնում, երբ վախենում ես: Ինչի՞ց ես վախենում: Եթե դու չես կարողանում պատասխանել այս հարցերին, ամենայն հավանականությամբ դու ներկայում չես: Ներկայում լինել նշանակում է խոցելիություն, համեստություն ու լայնախոհություն: Անցյալում ու ապագայում ապրելով դու ապրում ես միայն քո գլխում ու երես ես թեքում այն ամենին ինչ տեղի է ունենում քո մարմնում ու զգացմունքներում: Երբ սկսես ուշադրություն դարձնել պահին ու լսել զգացմունքներիդ և զգալ մարմինդ, կսկսես ապրել ներկայով:
Չունեցածի վրա չկենտրոանաու ամենահեշտ տարբերակը հեռուստացույց չդիտելն է: Մարքեթինգը սովորեցնում է մեզ կենտրոնանալ այն ամենի վրա, ինչ մենք չունենք: Գովազդային ընկերությունները միլիոնավուր դոլարներ են ծախսում, որպեսզի մեզ համոզեն գնել այն, ինչ մենք չունենք: Իսկ երբևէ տեսել ես այնպիսի գովազդային ընկերություներ, որոնք կսովորեցնեն քեզ վայելել այն, ինչ ունես, առանց ստիպելու քեզ որևէ այլ բան գնել: ՄԵր աշխարհում, որտեղ կյանքը թելադրվում հեռուստատեսային ու համացանցային գովազդներով, դժվար է առանց սթրեսների ապրել, այնպես որ կրճատիրր դրանց հետևելու ժամանակն ու այն ավելի արդյունավետ օգտագործիր:

Անկեղծ եղիր, ի՞նչ տեսակ մարդկանցով ես սիրում շրջապատված լինել: Մարդիկ, ովքեր հասկանում են քեզ, տեսնում են, թե ինչպիսին ես ու ընդունում են քեզ այնպիսին, ինչպիսին կաս, մարդիկ, ում հետ կարող ես քեզ հարմարավետ զգալ` քեզ պահելով այնպես, ինչպես կաս: Քա՞նի այսպիսի մարդ կա քո կյանքում: Իսկ ինչպիսի՞ն են այն մարդիկ, ովքեր շրջապատում են քեզ: Ինչո՞ւ ես անընդհատ ժամանակ ու էներգիա ներդնում այնպիսի մարդկանց հետ շփման մեջ, ովքեր քեզ չեն երջանկացնում: Որովհետև նրանք քեզ ուրիշների աչքին ավելի լա՞վն են դարձնում: Կսկսես ասել, որ ստիպվա՞ծ ես ու պետք է նրանց հետ շփվես, որպեսզի ավելի լա՞վը լինես և/կամ ուրիշ ոչ ոք չկա, ում հետ կշփվեիր: Հոգնեցի՞ր այս բոլոր հարցերից: Իսկ չե՞ս հոգնել բնոլոր այն մարդկաց ներկայություինից, ովքեր քեզ ուրիախություն չեն պատճառում:
Ավելի լավ է ձկնիկ պահես...
Կյանքում միշտ էլ այնպիսի իրավիճակներ են լինում, երբ թվում է, թե չես կարող չբողոքել, սակայն ինչ օգուտ բողոքելուց, երբ ոչինչ չես կարող անել: Մարդ լինելու լավագույն կողմն այն է, որ մեր կենսափորձում մենք տեսնում ու ապրում ենք, թե՛ լավագույնը, թե՛ վատագույնը, սակայն մենք մշտապես ընտրության հարավորւոթյուն ունենք, թե ինչպես կարձագանքենք այդ ամենին:
Հիշի՛ր, ամենակարևորը քո վերաբերմունքն է, այն, թե ինչպես նայում այն ամենին, ինչ կա քո շոււրջը: