«Նամակ զինվորին» և «Օգնություն այգեպարցիներին»


15:28 , 16 օգոստոս, 2014

«Նամակ զինվորին» և «Օգնություն այգեպարցիներին»Slaq.am-ը գրում է.

ԱՀԹ երիտասարդների նոր նախաձեռնությունները «Նամակ զինվորին» և «Օգնություն այգեպարցիներին»

Օգոստոսի 17-ին` Ս. Աստվածածնի վերափախման տոնի օրը, Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդները Տ. Նավասարդ Սրբազանի օրհնությամբ երկու նախաձեռնություն են իրականացնելու. «Նամակ զինվորին» և «Օգնություն այգեպարցիներին»:

Ժամը 18.00-22.00 Կարապի լճի և Հանրապետության հրապարակի տարածքում տեղադրվելու են տաղավարներ, որտեղ Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդները հավաքելու են ամենատարբեր իրեր՝ հագուստ, առաջին անհրաժեշտության իրեր, անկողնային պարագաներ, սպասք, կենցաղային այլ ապրանքներ, չփչացող սնունդ և այլն՝ Այգեպարում թշնամու կրակոցներից այրված տների բնակիչների համար: Նրանց արդեն բնակարաններ են հատկացվել, սակայն ուրիշ ոչինչ չունեն և յուրաքանչյուր իր միայն կօգնի դիմակայել փորձությանը:

Այդ օրը երիտասարդները անցորդ կանանց ու աղջիկներին կդիմեն նաև սահմանապահ զինվորներին նամակներ գրելու խնդրանքով: «Նամակ զինվորին» նախաձեռնությունն իրականացվում է «Մենք մեր զինվորի կողքին ենք» ծրագրի շրջանակում:

ԱՀԹ Առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցու երիտասարդաց միության անդամներն արդեն մի խումբ նամակներ են հղել հոսպիտալում բուժվող զինվորներին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ