Վարչապետի PR-շիկները մի գեղեցիկ օր էլ վարչապետին անակնկալ կուղարկեն «Եվրոտեսիլ» կամ Հայաստանի հավաքականի կազմում որպես կիսապաշտպան ֆուտբոլ խաղալու


12:17 , 16 օգոստոս, 2014

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը մեկ անակնկալ հայտնվում է Հյուսիսային պողոտայում, մեկ մետրոյում, մեկ առաջին գծում... 
Տպավորություն է, որ վարչապետի PR-ով զբաղվողները իրենց գոյությունն արդարացնելու համար մի գեղեցիկ օր էլ վարչապետին անակնկալ կուղարկեն «Եվրոտեսիլ» կամ Հայաստանի հավաքականի կազմում որպես կիսապաշտպան ֆուտբոլ խաղալու: 
Վարչապետի PR-շիկները կարող են չհասկանալ, որ այդ անակնկալներից տնտեսությունը չի զարգանալու և մարդիկ էլ լավ չեն ապրելու, բայց ինքը` վարչապետը, արդյո՞ք չի հասկանում, որ դրանք զուր ժամանակ վատնելու և որևէ քաղաքական դիվիդենտներ չբերող այցեր են և որ իր գնահատականը. միևնույնն է. տալու է ավել բարեկեցիկ կամ ավելի ոչ բարեկեցիկ ապրող քաղաքացին: 
Պոպուլիզմը և մարդկանց աչքերին թոզ փչելը երկար չի կարող տևել և որևէ PR չի կարող օգնել, եթե քո քաղաքացին լավ չի ապրում և եթե քո խոստումները իրատեսական չեն կամ դու տեր չես կանգնում խոստումներիդ: 
Ավելի լավ է խոստանալ փոքրիկ բաներ, բայց կատարել, քան խոստանալ մեծ բաներ և ստիպված լինել անակնկալ կերպով հայտնվել տարբեր վայրերում: