11:48 , 16 օգոստոս, 2014
Lurer.com-ը գրում է.
Հանրապետության տարածքում՝ օգոստոսի 15-ին Լոռու, Տավուշի և Շիրակի առանձին հատվածներում, 16-17-ին հյուսիսային շրջաններում երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում մինչև 18-23մ/վրկ: Առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: 18-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հարավ-արևմտյան 5-10մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 18-19-ին կբարձրանա 2-3 աստիճանով: Այս օրերին արևադարձային հոսանքների հետ Հանրապետություն կթափանցի փոշու կոնցենտրացիա պարունակող օդ:

Երևանում՝ օգոստոսի 15-ին, 18-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ,16-17-ին երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ, կա անձրևի փոքր հավանականություն, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վրկ արագությամբ:
