Մեր երկիրը պարտավոր է օգնել Իրաքի եզդիներին. Գագիկ Ծառուկյան


11:09 , 16 օգոստոս, 2014

gagik-tsarukyan_5Araratnews.am-ը գրում է.

Բարգավաճ Հայաստան կուսակցության քաղաքական խորհրդի և անձամբ իմ անունից խոր մտահոգություն եմ հայտնում Իրաքի հյուսիսային շրջաններում տեղի ունեցող իրադարձությունների կապակցությամբ, որը միջազգային հանրությունն արդեն իսկ որակել է որպես եզդիների ցեղասպանություն: Խորապես դատապարտում ենք իսլամիստ ծայրահեղականների հետապնդումների արդյունքում տասնյակ հազարավոր եզդիների հանդեպ նման գործելաոճը և ևս մեկ անգամ վերահաստատում, որ անհրաժեշտ է ամենասեղմ ժամկետներում գործնական քայլեր ձեռնարկել Իրաքում եզդիների ցեղասպանությունը կանխելու ուղղությամբ: Մեր երկիրը պարտավոր է բարձրաձայնել Իրաքում և, ընդհանրապես, ամբողջ աշխարհում կրոնական և ազգային փոքրամասնությունների նկատմամբ իրականացվող բռնություններին վերջ տալու անհրաժեշտության մասին և դրա համար հարկավոր է օգտագործել բոլոր հնարավոր լծակներն ու հարթակները:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ