Հայազգի արվեստագետը, 365 օր տարբեր մարդկանց հետ սեքս անելով, կփարատի միայնությունը. Vocativ


02:53 , 16 օգոստոս, 2014

Ararvot.am-ը գրում է.

Գերմանաբնակ հայազգի արվեստագետ Միշա Բադասյանն իր նոր նախագծի շրջանակներում մեկ տարվա ընթացքում ամեն օր տարբեր մարդկանց հետ սեռական հարաբերություններով կզբաղվի՝ ուշադրություն հրավիրելով միայնության և սեքսի միջև կապին, գրում է «Վոքաթիվ» լրատվականը: «Փրկիր օրդ» կոչվող նախագծի շրջանակներում Բադասյանն իր փորձառության մասին ինստալացիա կանի՝ լուսանկարների և տեսանյութերի հիման վրա, ինչպես նաև վավերագրական ֆիլմ կնկարի, իսկ սպիտակեղեններով, որոնց վրա սեռական գործողություններն է կատարելու, քանդակ կսարքի: «Հոգեկան առողջության տեսանկյունից սա լինելու է իմ ամենաբարդ և վտանգավոր արվեստի գործը: Այո, այն բավականին դժվար է լինելու: Անկեղծ ասած՝ ես փոքր-ինչ վախենում եմ», – ասել է արվեստագետը լրատվականի հետ զրույցում: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ