YouTube-ը ի սկզբանե եղել է վիդեո-ծանոթությունների կայք


16:00 , 26 օգոստոս, 2012

Քչերը գիտեն, որ այսօրվա ամենամեծ վիդեոհոսթինգն ի սկզբանե եղել է վիդեո-ծանոթությունների կայք:
YouTube-ն ստեղծվել է 2005թ. Չադ Հարլիի, Սթիվ Չենի ու Ջեյվիդ Կարիմի կողմից: Այս երեք հիմնադիրներն իրար ճանաչում էին դեռևս PayPal-ից, որտեղ միասին էին աշխատում:
Իսկ ո՞րն է եղել վիդեոհոսթինգում ավելացված առաջին տեսահոլովակը:
http://www.youtube.com/watch?v=jNQXAC9IVRw&feature=player_embedded
Տեսահոլովակում YouTube-ի հիմնադիր Ջեյվիդ Կարիմն է: Այն նկարվել է Սան Դիեգոյի կենդանաբանական այգում ու տեղադրվել կայքում 2005 թ. ապրիլի 25-ին: Տեսահոլովակը 6 տարվա ընթացքում դիտվել է 4,344,379 անգամ:
Mashable տեխնոբլոգը գրում է, որ ամեն րոպե YouTube-ի տեսահոլովակները «թվիթվում» են 400 անգամ, իսկ Facebook-ում օրական դիտվում են 150 տարի ընդհանուր տևողությամբ հոլովակներ: