16:20 , 26 օգոստոս, 20122010 թվականի սեպտեմբերի 22-ին ամերիկացի գնդապետ Դուգլաս Հ. Վիլոքը ստանձնեց ՆԱՍԱ-ի 25 անդամից բաղկացած էքսպեդիցիա առաջնորդումը՝ դառնալով միջազգային խոշորագույն տիեզերակայանի հրամանատարը: Իր աշխատանքի ընթացքում էքսպեդիցիայի անդամները չէին զլանում ժամանակ հատկացնել իրենց տեսած ցնցող կադրերը ֆիքսելու համար: Այժմ ներկայացնում ենք այն բացառիկ գործերը, որոնք ISS թիմը ստեղծել է: Կարծում եմ կգնահատեք: )
1. Առա՛ջ «Դիսքավերի»
2007 թվականի հոկտեմբերի 23-ին, ժամը 11:40 (GMT -5:00) կայացավ Դիսքավերի տիեզերանավով առաջին թռիչքը դեպի տիեզերք: Դիսքավերին ապշեցուցիչ տիեզերանավ էր, ցավոք, որ դա նրա վերջին թռիչքն էր: Ես անհամբեր սպասում էի նրա վերադարձին, որը լինելու էր նոյեմբերին (23/10/2010), մտնեի նրա սրահը:
Լուսանկարիչ՝ Լարի Տաներ
2. Փայլուն Երկիր մոլորակ
Սա այն պահն է, երբ ծագող արևը ցրում է մեր ածելիի պես բարակ մթնոլորտը, որպեսզի ծածկի Տիեզերակայանը կապույտ լույսով: Երբ տեսնում ես այս պատկերը, սիրտդ ճմլվում է, հոգիդ սկսում է երգել (07/11/2012):
Լուսանկարիչ՝ Վիլոք
3. ՆԱՍԱ-ի տիեզերագնաց՝ Դուգլաս Հ. Վիլոք
![jsc2010e132513 Incredible Space Pics from ISS by NASA astronaut Wheelock [29 Pics]](http://spaceflight.nasa.gov/gallery/images/station/crew-25/lores/jsc2010e132513.jpg)
4. Ժուան դե Նովա կղզի
![5196843603 822b7e3493 b Incredible Space Pics from ISS by NASA astronaut Wheelock [29 Pics]](http://farm6.static.flickr.com/5201/5196843603_822b7e3493_b.jpg)
Մոզամբիկի նեղուցում, Մադագասկարի և Աֆրիկա մայրցամաքի միջև տեղակայված է այս չքնաղ կղզին: Երկնքից այն դրախտ է թվում: (15/11/2012):
Լուսանկարիչ՝ Վիլոք
5. Ավրորա Բորեալիս
5. Ավրորա Բորեալիս
Հենց այսպիսին է գիշերային Եվրոպան տիեզերքից: Նկարում անգլիական նեղուցը բավական մաքուր է երևում, ցնցող է նաև լույսերի քաղաք Փարիզը: Արևմտյան Անգլիան և Լոնդոնը մի փոքր մառախլապատ են: Մեծ և փոքր քաղաքների լույսերը հեռավոր և մութ տիեզերքից ցնցող տպավորություն են թողնում: Ես անպայման կարոտելու եմ մեր չքնաղ Երկրի այս պատկերը: (11/08/2010):
Լուսանկարիչ՝ Վիլոք
6. Lուսինը ISS-ի դիտակետից
«Թռցրեք ինձ լուսին... Թույլ տվեք պարել աստղերի մեջ...» Հույսով եմ երբեք չենք կորձնի մեր հետաքրքրասիրությունը՝ կիրքը, որ տանում է մեզ փնտրելու և հայտնագործելու, ու թողելու մեր երեխաներին արժանի գիտական ժառանգություն: Գիտեմ մենք կնավարկենք և դուրս կգանք մի օր: Դա կլինի մի փառավոր օր (22/08/2012)...
Լուսանկարիչ՝ Վիլոք
7. Պրոգրեսս-37, Բահամյան կղզիների վրայով
Մեր մոլորակի բոլոր փառավոր անկյուններից քչերը կարող են մրցել Բահամյան հիանալի գույների հետ: Ահա մենք տեսնում ենք Պրոգրես -37 տիեզերագնացի ներքևում Բահամյան կղզիները: Չքնաղ աշխարհ (22/08/2012):
Լուսանկարիչ՝ Վիլոք
8. Տիեզերագանցն աշխատում է ISS տիեզերանավից դուրս
Ճամփորդելով ժամում 17500 մղոն (մոտ 26000 կմ) արագությամբ (5 մղոն վարկյանում), մենք պտտվում էինք երկրի շուրջ 90 րոպեի ընթացքում, տեսնելով արևածագն ու մայրամուտը ամեն 45 րոպեն մեկ: Այսպիսով մեր ճանապարհի կեսը անցնում է լիակատար մթության միջով: Պաշտպանական գլխարկի լույսերը շատ կարևոր են աշխատանքի ժամանակ: Այստեղ ես կամրջի լծակը պատրաստ եմ պահել իմ գլխավոր առաջադրանքի «M3 ammonia միացուցիչի» համար:
Լուսանկարիչ՝ Վիլոք
9. ISS տիեզերագնացի արևային վահանակները. Երկրագունդը հետին պլանում
Ամեն վայրկյան ես պատուհանից նայում եմ իմ գեղեցիկ երկրագնդին և հոսգիս երգում է: «Ես տեսնում եմ երկինքը կապույտ, և ամպերը սպիտակ... լույսը օրհնում է օրը...» (29/06/2010):
Լուսանկարիչ՝ Վիլոք
10. Արշալույս
Եվս մեկ ցնցող Արևածագ: Օրվա ընթացքում 16 այսպիսի տեսարան ենք տեսնում ուղեծրում, որոնցից յուրաքանչյուրը թանկագին պահ է: Այդ գեղեցիկ բարակ կապույտ լույսը մեր տիեզերական տունն այնքան յուրահատուկ է դարձնում, որ վայելում ես երկրագնդից դուրս անցկացրածդ ամեն վայրկյանը: (21/6/2010):
Լուսանկարիչ՝ Վիլոք
11. Կորալյան կղզին Խաղաղ օվկիանոսի հարավում
Գեղեցիկ Կորալյան կղզին Խաղաղ օվկիանոսի հարավում 400մմ տեսապակու միջով: (15/11/2010):
Լուսանկարիչ՝ Վիլոք
12. Կիպրոս
Արևի լույսի գեղեցիկ արտացոլանքը երևում է Միջերկրական ծովից: Տիեզերքից չի երևում որևէ կոնֆլիկտ կամ սահման: Միայն հիասքանչ Կիպրոս կղզու տեսարանը (21/06/2010):
Լուսանկարիչ՝ Վիլոք
13. Հողմամրրիկ Էռլ
Ատլանտյան օվկիանոսի կենտրոնում սպասվող տպավորիչ արևամուտից մի փոքր շուտ երևաց պտուտաձև Հողմամրրիկ Էռլը: Տիեզերակայանին բաժին հասած արեգակի շողերը և հողմամրրիկ Էռլը հավաքում են էներգիայի վերջին պաշարները մինչև, որ հայտնվեն էկլիպսում (30/08/-2010):
Լուսանկարիչ՝ Վիլոք
14. Այերսի Ժայռը
Ավստրալիայի հայտնի լեռը: Երբևէ հնարավորություն չեմ ունեցել Ավստրալիա այցելելու, բայց մի փառահեղ օր հույս ունեմ զարմացած կանգնել բնության այս հրաշքի կողքին: (26/10/2010):
Լուսանկարիչ՝ Վիլոք
15. Անդես լեռը հարավային Ամերիկայում
Արշալույսը բացվում է Հարավային Ամերիկայի փառահող Անդես լեռան տարածքում: Ես հաստատ չգիտեյի այս լեռան անունը, բայց սարսափում էի նրա վեհությունից, երբ այն հասնում էր ծագող արևին: Նոր օր՝ ևս մեկ հնարավորություն հպարտ կանգնելու ու վեհություն սփռելու (30/10/2010):
Լուսանկարիչ՝ Վիլոք
16. Նեղոսը և Եգիպտոսը
Սահարայի անապատից հյուսիս գտնվում է հինավուրց մի երկիր իր հզոր պատմությամբ: Նեղոս գետը հոսում է Եգիպտոսի միջով, անցնելով Գիզաի բուրգը, Կարմիր ծովը, Սինայի թերակղզին, Մռեյալ ծովը, Հորդանան գետը: Գալիլեի ծովը երևում է պատկերում, ինչպես նաև Կիպրոս կղզին Միջերկրական ծովում և Հունստանը սկսում են երևալ հորիզոնում (06/09/2010):
Լուսանկարիչ՝ Վիլոք
17. Գիշերային Նեղոսը և Եգիպտոսը
Նեղոսի գիշերային տեսարան. հոսելով անապատով հասնում է Միջերկրական ծով: Դելտայում երևում է Կահիրեն: Ինչպիսի հակասություն. Մութ, անմարդաբնակ հյուսիսային Աֆրիկայի և Նեղոս (որը կյանք է պարգևում իր ափամերձ գոտիներին) գետի միջև: Հեռվում... Արևելյան Միջերկրականը գեղեցիկ աշնանային երեկոյի ժամանակ:
Լուսանկարիչ՝ Վիլոք
18. Պրոգրես 39Պ
Մեր «Պրոգրես 39Պ» հեռակառավարվող պարենային տիեզերանավը անցած կիրակի վերջին մոտեցումն էր կատարում տիեզերակայանին կպչելու համար: Այն լի էր ուտելիքով, պետքական մասերով, վառելիքով և այլ անհրաժեշտ պարագաներով: Ամենամեծ նվերը գտնվում էր տոպրակի մեջ՝ մի քանի կապոց թարմ մրգեր և բանջարեղեններ: Ինչպիսի հիանալի նվեր, 3 ամիս խողովակներից և պլաստիկ ամաններից ուտելուց հետո (15/9/2010):
Լուսանկարիչ՝ Վիլոք
19. Գմբեթի տեսարանը
Շաբաթվա վերջում մենք մնաս բարով ասացինք մեր թիմակիցներին՝ Սաշային, Միշաին և Թրեյսիին: Նրանք այժմ վերադարձել են Երկիր Մոլորակ: (26/09/2010):
Լուսանկարիչ՝ Վիլոք
20. Սոյուզ 23ս-ը Կասպիական ծովի վերևում
Նա կտանի մեզ հետ դեպի Երկիր մոլորակ, երբ մեր աշխատանքը վերջանա: Արևը բարձրանում էր և նրա արտացոլանքը երևում էր Կասպյան ծովի մակերեսին (26/09/2010):
Լուսանկարիչ՝ Վիլոք
21. Մեծ Կորալյան շղթայի մի մասը
Գույների տարափ, շարժում, և կարելի է ասել՝ մեր հիասքանչ մոլորակի բնական կտավ: Սա Ավստրալիաի արևելյան ափի կոռալների մի մասըն է նկարահանված 1200մմ տեսապակու միջոցով: Ես կարծում եմ նույնիսկ մեծ իմպրեսիոնիստը կզարմանար այսպիսի բնական տեսարանից (22/08/2010):
Լուսանկարիչ՝ Վիլոք
22. Գիշերային Իտալիան
Պարզ գիշերով Իտալիաի գեղեցկությունը ձգվում է դեպի Միջերկրական ծով: Դուք կարեղ եք տեսնել գեղեցիկ կղզիների լուսավոր ափամեձ տարածքները ինչպիսիք են Կապրին, Սիցիլիան և Մալթան: Նապլես քաղաքը և Վերմոնտ սարը աչքի են զարնում ափամերձ գոտում: Viva Esperia (22/08/2010)
Լուսանկարիչ՝ Վիլոք
23. Պատագոնիայի սառցե շերտերը
Հարավային Ամերիկայի հարավային մասերում գտնվում է Պատագոնիա «զարթը»: Ահավասիք գեղեցիկ խորդուբորդ լեռների, հսկայական սառցե շերտերի և բաց ծովի բախումը: Համաձայնեք, որ սա հիսքանչ տեսարան է:
Լուսանկարիչ՝ Վիլոք
24. Գմբեթը դրսից
Գմբեթը հրաշալի պատորամիկ տեսարան է ապահովում տիեզերանավից Երկիրը դիտելու համար: Ֆյոդոտորն այս նկարը հանել է ռուսական հպման խցի պատուհանից: Ահա և ես գմբեթի ներսում, պատրաստում եմ իմ լուսանկարչական խցիկը ուշ երեկոյան Հողմամրրիկ Էռլի վրայով վերջին անցմանը... Փորձելու ենք որսալ պահը (31/08/2010):
Լուսանկարիչ՝ Վիլոք
25. Հունաստանը գիշերով
Աթենքը վառ փայլում է Միջերկրական ծովի հետ միասին: Շատ կիսաիրական զգացողություն ես ապրում, երբ նայում ես այս հինավուրց և ճոխ հողին տիեզերքից: Այնքան պատմություն և այնքան հուշեր: (04/09/2010):
Լուսանկարիչ՝ Վիլոք
26. Գիշերային Ֆլորիդան
Ֆլորիդայի թերակղզին և հարավ-արևելյան Միացյալ Նահանգները երեկոյան: Մաքուր աշնանային մի օր, երբ լուսինն արտացոլվում է ջրի մեջ իսկ երկինքը լի է միլլիարդավոր աստղերով (02/11/2010):
Լուսանկարիչ՝ Վիլոք
27. Մերձավոր Արևելքը գիշերով
Մաքուր աստղային գիշեր Միջերկրական ծովի արևելյան ափին: Հինավուրց հողեր հազարավոր տարիների պատմությամբ՝ սկսած Աթենքից, Հունաստանից և վերջացրած Կահիրեով և Եգիպտսով: Հեքիաթային հողեր, հայտնի քաղաքներ և գայթակղիչ կղզիներ... Աթենքը, Կրետեն, Կիպրոսը, Անկարան, Դամասկոսը, Բեյրութը, Հայֆան, Ամանը, Թելյավիվը, Երուսաղեմը և Կահիրեն սառը նոյեմբերյան գիշերվա մասն են կազմում: Խաղաղություն և զորություն եմ մաղթում դատարկ տիեզերական տարածքից (07/11/2010):
Լուսանկարիչ՝ Վիլոք
28. Մայրամուտ
Սա հենց այն պահն է, որ նայես բևեռային ամպերին և մեր բարձր բետտա անկյան տակ անմահացնես մայրամուտի շերտերը (25/06/2010):
Լուսանկարիչ՝ Վիլոք
29. Թիմը լքում է ISS տիեզերանավը
Շենոնը, ես և Ֆյոդրը հագել էինք մեր սոկոլնորը՝ ճնշում ապահովող կոստյում ռուսական M1M մոդուլի: Մենք մտանք Սոյուզ պարկուճը, որպեսզի կատարենք ճնշման գործընթացը: Բոլոր համակարգերը պատրաստ վիճակում էին: Վայրէջքի հետհաշիվը սկսվել էր: Մեզ համար լույսը վառ կպահեք... Մենք շուտով տանը կլինենք... (20/11/2010)