Օրենքը կիրառողն է կառավարում օրենքը


18:58 , 15 օգոստոս, 2014

Հայաստանում դատաիրավական բարեփոխումները էական արդյունք չտվեցին։ Կարծես թե դատական իշխանության տարանջատում կատարվեց, այդ իշխանությունը օրենսդրորեն ձեռք բերեց անկախ գործելու իրավունք, սակայն այդ իրավունքը չի իրագործվում։ Ավելին, իներցիայով շարունակվում է խորհրդային տարիներին ձևավորված ամեն գնով չբացահայտված հանցագործություն չթողնելու, պլանները կատարելու քաղաքականությունը, որին հաճախ զոհ են դառնում անմեղ անձինք։ Թվում է, թե մեր օրերում միայն կասկածներով և ենթադրություններով մարդուն դատապարտելու երևույթն այլևս տեղ չպիտի ունենար։ Թվում է, թե օրենքի գերակայություն հասկացությունն աստիճանաբար պետք է տիրապետող դառնար և իրեն ենթարկեր օրենքը կիրառողին։ Սակայն շատ օրինակներ հաստատում են ուղիղ հակառակը՝ օրենքը կիրառողն է կառավարում օրենքը։