Կենսաբանները պարզել են, թե ինչպես է ծառի բարձրությունը կախված կլիմայից


20:25 , 15 օգոստոս, 2014

201210170057461in.am-ը գրում է.

Ծառերի բարձրության վրա ազդում են տարբեր կլիմայական գործոններ, սակայն դա առաջին հերթին կախված է ծառի հիդրավլիկ համակարգից և արմատների ու տերևների միջև ռեսուրսների տեղաբաշխումից, գրում են կենսաբանները Ecology ամսագրում:

Գիտնաականները անալիզի են ենթարկել, թե այդ գործոնների դերը ինչպես է տատանվում աշխարհի տարբեր մասերում, և թե որքան բարձր կարող են աճել ծառերը:

Ակնհայտորեն, բարձր խոնավության պայմանները բարենպաստ են հսկա ծառերի համար, սակայն դա էլ բավարար չէ, ինչպես պարզել են գիտնականները:

Տերևներից ցածր գոլորշացումը նպաստում է, որ ջուրը առավելագույնս յուրացվի բույսի կողմից:

Մյուս կլիմայական գործոնը, որն ազդում է ծառերի բարձրության վրա, հողի բերքատվությունն է, անտառային հրդեհների հաճախականությունը և աճի սեզոնի շարունակականությունը: