Պուտին․ Ռուսաստանը կարող է դուրս գալ ՄԻԵԴ-ից


17:12 , 15 օգոստոս, 2014

Պուտին․ Ռուսաստանը կարող է դուրս գալ ՄԻԵԴ-իցPanorama.am-ը գրում է.

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Ղրիմում Պետդումայի խմբակցությունների հետ հանդիպման ժամանակ իրեն ուղղված հարցին պատասխանել է, որ ՌԴ-ն տեսականորեն կարող է դուրս գալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավասությունից։ Այս մասին գրում են արտասահմանյանլրատվամիջոցները:

«Սկզբունքորեն, սա անշուշտ հնարավոր է։ Սակայն ներկա պահին մենք քննարկումներ ենք անցկացնում և շարունակում ենք երկխոսությունը նրանց հետ»,-ասել է Պուտինը։

Պուտինը ՄԻԵԴ-ին մեղադրում է  դատավճիռները քաղաքականացնելու մեջ՝ ասելով, որ կառույցը չի կատարում այն դերը, որի համար ի սկզբանե ստեղծվել է, այլ պարզապես կատարում է որոշակի քաղաքական գործառույթ։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ