Մոնթե. Եթե կորցնենք Արցախը, մենք կփակենք մեր պատմության վերջին էջը


23:25 , 25 օգոստոս, 2012

Կյանքը, աշխարհը փոխվում են սրընթացորեն` փոխելով նաև մարդկանց և ժողովուրդների ճակատագրերը: Ժամանակ չի լինում ըմբռնելու, վավերագրելու կատարվածը: Կան ժողովորդներ, որոնք խաղաղությամբ և հանգստությամբ են կերտում իրենց պատմությունը, իսկ մե՞նք: Մենք` հայերս, ամենախաղաղասեր ժողովուրդներից մեկն լինելով,պետք է պայքարենք, պայքարենք հանուն լինելիության իրավունքի, պետք է զենքով նվաճենք մեր խաղաղությունը...մեռնենք` ապրելու համար...Հանուն գոյության վերջին պայքարը Արցախն էր: Իրավամբ,  սա գոյամարտ էր: Մոնթեն էր ասում` կորցնելով Արցախը մենք կունենանք ոչինչ: Իսկ երբ և ինչպես սկսվեց Ացախյան գոյամարտը: 20-րդ դարում ծագել էր մի հիմնահարց. Արցախը` Հայաստանի անբաժան մի մաս,այժմ կարող է անցնել Ադրբեջանին` նույն վայրագ ու գազան թուրքին: Բնականաբար ազերների այս ձգտումները պետք է առաջ բերեին Հայաստանի արդարացի դժգոհությունը: Դժգոհություն, որն պետք է ճնշվեր արդեն ադրբեջանամետ բոլշևիկների կողմից և որն պետք է ստանար իր արդարացի բավարարումն Ադրբեջանի` 1920թ. նոյեմբերի 30-ի որոշմամբ(Հայաստանի խորհրդայնացում` նոյեմբերի 29): Ադրբեջանի որոշումն առերես էր, և շուտով Ադրբեջանը հետ կանգնեց այդ որոշումից: Եղան տարբեր քննարկումներ և տարբեր որոշումնոր կայացվեցին,բայց վերջնականն,որն կայացվեց 1921թ. հուլիսի 5-ին, այսպիսինն էր` Լեռնային Ղարաբաղը մնում Ադրբեջանի սահմաններում: Սա պատճառաբանվում էր Ադրբեջանի հետ նրա տնտեսական կապով, և հաշվի չէր առնվում էթնիկական գործոնը: Արցախը դառնալու էր ինքնավար մարզ` Շուշի կենտրոնով,և այս որոշումը վերջնական էր: Սա ադրբեջանական փայլուն քաղաքականության արդյունք էր: Խորհրդային Միության ժամանակաշրջանում իրականացվում էին ճնշումներ և խոշտանգումներ արցախցիների նկատմամբ:Խաղաղության պայմաններում կողմնակալ վերաբերմունքն առաջին հերթին արտահայտվում էր տնտեսական ոլորտում: 1973թ. Ադրբեջանի արդյունաբերությունը աճել էր 40 անգամ,իսակ Ղարաբաղի ինքնավար մարզում աճն հազիվ 15 անգամ էր: Հայերի արտագաղթի հետևանքով հայկական բնակավայրերը նվազում էին: Սա հայաթափման քաղաքականություն էր և հեռատես քայլ. չէ որ արցախցու զենքը մեկ օր կշողար հանուն իր անկախության,իսկ այս ճանապարհով նրանք կանխում էին վտանգը: Այս վիճակը շարունակվեց երկար տարիներ` մինչև Գորբաչով և վերակառուցում: Գորբրչովյան վերակառուցումը չկարողացավ երկիրը ճգնաժամից հանել: ԽՍՀՄ-ում ազգային-ազատագրական շարժումների ծավալումը վերակառուցման  քաղաքականության անխուսափելի հետևանքն էր: Արցախի հայությունը ոգեշնչված <<վերակառուցման>> քաղաքականությամբ կրկին բարցրացրեց դեռևս 1920ականներից ծխացող <<Ղարաբաղյան հիմնախնդիրները>>:

1988թ. փետրվարի 20-ին ԼՂԻՄ-ի մարզխորհրդի 20րդ գումարման նստաշրջանը,երկրի սահմանադրության համանապատասխան,որոշում ընդունեց դիմել Ադրբեջանական ԽԱՀ և ԽՍՀՄ Գերագույն խորհրդին` մարզը ադրբեջանի կազմից դուրս բերելու և Հայաստանի կազմի մեջ ընդգրկելւ մասին:
ԵՎ ահա սկսվում են առաջին ելույթները Թատերական(Ազատության) հրապարակում: Հանրահավաքի մասնակիցների թիվը աճում էր աննախադեպ արագությամբ:Առաջին անգամ ԽՍՀՄ պատմության մեջ Լեռնային Ղարաբաղում և Հայաստանում տեղի ունեցան հարյուր հազարանոց ցույցեր և հանրահավաքներ: Սկզբնական շրջանում հանրահավաքներին հայերը բարձրացնում էին ԽՍՀՄ դրոշը,Գորբաչովի և Լենինի դիմանկարները:Սակայն շուտով արդարացի լուծման ձգտող շարժումը որակվեց ծայրահեղական:Եվ հային մնաց ապավինել միայն սեփական ուժերին և սեփական բազկին:
Նոր թափով շարունակվեցին միտինգներն Արցախում և Երևանում:Այս շարժումը առաջնորդում էր ժողովուրդը,իսկ ղեկավարները հետևում էին նրան:
Համոզվելով,որ քաղաքական մեթոդներով անհնար է ճնշել Ղարաբաղյան շարժումը,ադրբեջանական իշհանությունները,ԽՍՀՄ կենտրոնական մարմինների թողտվության պայմաններում,շարժմանը հակադրեցին բռնության քաղաքականություն:
1988 փետրվարի 27-29 բազմազգ Սումգայիթ քաղաքում կազմակերպվեց միայն հայ բնակչության ջարդ:Սա ուղեկցվեց թալանով ու բռնություններով:
Սումգայիթյան ողբերգությունը չընկճեց հայ ժողովրդին,ընդհակառակը ավելի համախմբեց և հասկացնել տվեց,որ պայքարել է պետք և հաղթել:
Հաջորդ ողբերգությունն երկրաշարժն էր:Սակայն անգամ սա հայերին ետ չկանգնեցրեց Արցախյան շարժումից:
1988թ. դեկտեմբերին և 1989թ. հունվարին ձերբակալվեցին և մոսկովյան բանտերում արգելաակվեցին շարժման գրեթե բոլոր ղեկավարները:Իրավիճակն էլ ավելի էր բարդանում,Բաքվում ջարդեր,տնտեսական ճգնաժամ և շրջափակում: Լինելով ազատ և անկախ պետության քաղաքացի` այժմ զարմանում եմ թե ինչպես այս իրադարձություններից հետո ազգս հավատաց,հավատաց և պայքարեց, պայքարեց և հաղթեց: Ես զարմանում եմ և հպարտամում:
Թվում էր ,թե անելանելի է վիճակը,բայց անսպառ էր մղումը... Երբ վերջնականապես համոզվեցին,որ միայն զենքով կա հայի փրկություն դա 1991թ. ապրիլ-մայիս ամիսներն էին,երբ իրականացվեց <<Օղակ>> օպերացիան:Գետաշենի և Շահումյանի ինքնապաշտպանական մարտերում զոհվեցին Սիմոն Աչիքգյոզյանը,Թաթուլ Կրպեյանը,Զարզանդ(Հրաչ) Դանիելյանը , և ուրիշ հայորդիներ,ովքեր իրենց արյունով ներկեցին հայոց հողն ու անմահացան:
1991թ. սեպնեմբերի 21-ին Հայաստանում անցկացված հանրաքվեի արդյունքում 94%<<այո>>-ով Հայաստանը հռչակվեց անկախ պետություն:Սա դարերի իղձ էր,մի ժողովրդի,ով հեծել և տառապել էր օտարի տիրապետության ներքո:
Սա անշուշտ նոր թափ տվեց Արցախյան շարժմանը:Առաջնահերթ նշանակություն ստացավ ազգային բանակի ստեղծումը:1992-1993թթ. այդ ուղղությամբ զգալի աշխատանք կատարվեց և ստեղծվեց կայուն և մարտունակ բանակ:
1992-1994թթ. եղան Արցախի հիմնախնդիրների միջազգայնացման տարիներ ԵԱՀԽ-ի և ՄԱԿ-ի կողմից ձեռնարկվեցին քայլեր խաղաղության հաստատման համար:Սակայն, ի հակադրություն այդ քայլերի` Ադրբեջանը չի դադարում Արցախի ռմբակոծումը:Ծանր էր Ստեփանակերտի իրավիճակը:Օր ու գիշեր ավերածությունների էր ենթարկվում Խոջալուից,Շուշիից և Աղդամից: 1992թ. ձմեռվանից ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերը
ձեռնամուխ եղան հակառակորդի կրակակետերի ոչնչացմանը: Փետրվարին հայ ազատամարտիկների կողմից ոչնչացվեց Խոջալուի ադրբեջանական ռազմական խմբավորումը:
Ազատամարտի ամենափառավոր էջն է Շուշիի ազատագրումը: Շուրջ 2 տարի քաղաքը եղել է ադրբեջանական արկերի նշանառության տակ:1992թ. մայիսի9-ին Արցախյան ազատամարտինկերը,զորահրամանատար Արկադի Տեր-Թադևոսյանի (Կոմանդոս) հրամանատարությամբ` ազատագրեցին հայոց հինավուրց քաղաք Շուշին:
Շարունակելով ռազմական հաջողությունները` մի քանի օր անց հայերը գրավեցին Լաչինը,և դրանով վերացվեց 5 տարի տևած շրջափակումը: Արցախն ու Հայաստանը դուրս եկան ուղիղ հաղորդակցության: Սկսվեց անհրաժեշտ ապրանքների առաքում:
1992-ի ամռանը ազերները, որոշ օտարերկրյա տերությունների աջակցությամբ, անցան լայնածավալ հարձակման ԼՂՀ հյուսիսային շրջանում: Նրանք գրավեցին և թալանեցին Շահումյանի շրջանը,Մարտակերտի մի մասը:
Ստեղծվեց Պաշտպանության Պետական Կոմիտե` Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ,և 1994 դեկտեմբերից նա պաշտոնավարեց որպես ԼՂՀ նախագահ:
1993 գարնանը ԼՂՀ ազաատմարտիկները ձեռնամուխ եղան զավթած տարածքների ազատագրմանը:Ազատագրվեց Մարտակերտի մեծ մասը:1993թ. ոչնչացվեց թշնամու խոշոր հենակետերը Քելբաջարում,Աղդամում,Ֆիզլոււում,Կուբաթլուում
և Զանգելանում:
Սա ազատագրական պայքարի հաղթական ելքն էր: Այս մարտերում կարմիր կակաչների պես իրենց արյունով մեր լեռները ներկեցին հայ ժողովրդի հերոսներ` Լեոնիդ Ազգալդյանը, Գագիկ Ստեփանյանը (Հեթանոս Գագո), Սամվել Շահմուրադյանը, Յուրա Հովհաննիսյանը, Աշոտ Ղուլյանը (Բեկոր), Մոնթե Մելքոնյանը, Շահեն Մեղրյանը և շատ ուրիշ նվիրյալներ:
Այս մարտերից հետո, երբ 1994-ին ազերները անցան հակահարձակման, գլխովին ջախջախվեցին և 1994-ի մայիսին ստորագրվեց ռազմադադար: Այսպիսով, հերոսական արցախահայությունը բազում զրկանքների և կորուստների գնով պահպանեց իր անկախությունը և ձգտում է խաղաղ ճանապարհով լուծում տալ Ղարաբաղյան հիմնահարցին: Արցախյան պատերազմը պայքար էր հանուն իմ, քո և բոլոր հայերի կյանքի: Այն ծնունդ էր ճնշված ոգու և ծնունդ տվեց վճռականությամբ լեցուն և սեփական ուժերին վստահ հավատացող սերնդի: Մեզ ինքնաճանաչություն է պետք և սեփական արմատներին ամուր կառչած ապագա է պետք: Ապրենք այն գիտակցմամբ, որ մեր նախորդ սերունդը փայլուն կատարեց իր պարտավորությունը` իր արյամբ գրելով անկախ Հայաստանի պատմությունը: Անկախ Հայաստանը, որի անբաժան մասն է Արցախը, մեր սերունդով պարտավոր է ողջ աշխարհին ապացուցի, որ Սա(Արցախը) Հայաստան է և վերջ: Ահա մեր սերնդի նպատակը: Հասնելով դրան պետք է ձգտենք այն երազին, որը կոչվում է Կիլիկիա:
Այսպիսով` մեզ պետք է ինքնաճանաչություն, հավատ, երազ և նպատակ...