15:11 , 15 օգոստոս, 2014
1in.am-ը գրում է.
Սեպտեմբերի 11-ին Նյու Յորքում երկվորյակ երկնաքերների պայթյունը բացասաբար է ազդել կանանց հղիության վրա, որոնք ապրել են հարակից շրջաններում:
Այս արդյունքները օգոստոսին հրապարակել է Աշխատանքի էկոնոմիկայի ազգային բյուրոն (National Bureau of Labor Economics):
Պայթյունի ժամանակ տեղի է ունեցել մոխրի ու ծխի հզոր արտանետում, որը տարածվել է հարակից շրջաններում:
Բժիշկները հայտնել են, որ դա բացասաբար է ազդել հարևանությամբ ապրող մարդկանց վրա:
Ինչ վերաբերում է հղիներին, ապա տարբեր ժամկետներում ավելացել է նրանց վիժումների թիվը: Նորածինների դեպքում միջինը նվազած է եղել մարմնի քաշը, նկատվել են առողջական խնդիրներ: