13:58 , 15 օգոստոս, 2014
Galatv.am-ը գրում է.
ԵԱՀԿ-ում Հայաստանի Հանրապետության առաքելության ղեկավար, դեսպան Արման Կիրակոսյանը կազմակերպության Մշտական Խորհրդի հատուկ նիստում հանդես եկավ հայտարարությամբ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում և հայ-ադրբեջանական պետական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմի խախտումների վերաբերյալ:
Հայաստանի դեսպանը խստիվ դատապարտեց Ադրբեջանի սադրանքները, որոնք հանգցրել են մի շարք զոհերի և մեծացրել լարվածությունը տարածաշրջանում: Նշվեց, որ Ադրբեջանը շարունակում է խախտել 1994 թ. մայիսի և 1995թ. փետրվարի եռակողմ համաձայնագրերը և անտեսում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ու միջազգային հանրության կոչերը՝ զերծ մնալու սադրիչ քայլերից ու կարգավորելու հակամարտությունը բացառապես խաղաղ բանակցությունների միջոցով:
Դեսպան Կիրակոսյանը խոր մտահոգություն հայտնեց, որ ադրբեջանցի զինվորականները սկսել են կիրառել ծանր զենք, ինչպես նաև շարունակում են գնդակոծել սահմանային գյուղերն ու քաղաքացիական անձանց: Անընդունելի համարվեց հայկական Չինարի գյուղում մարդասիրական հանձնառությամբ գտնվող Կարմիր խաչի մեքենայի գնդակոծումը:
Հայաստանի դեսպանը դատապարտեց պատահաբար ադրբեջանական տարածքում հայտնված Չինարի գյուղի բնակիչ Կարեն Պետրոսյանի հրապարակային նվաստացումը, կտտանքների ենթարկելը, որոնք վերջինիս մահվան պատճառ են դարձել:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ