Հայկական ֆեյսբուքը վերջին շրջանում պատերազմի թատերաբեմ է հիշեցնում


13:07 , 15 օգոստոս, 2014

Հայկական ֆեյսբուքը վերջին շրջանում պատերազմի թատերաբեմ է հիշեցնում։ Օգտատերերի մի մասը անհասկանալի ոգևորություն է ապրում ինչ-որ մի անկապ, մեզ հետ կապ չունեցող, մեզ վրա չազդող մի երևույթից, մյուս մասը՝ հակառակը՝ ընկնում է դեպրեսիայի մեջ ու անարգանքի սյունին գամում։ Էդքանը հերիք չի, իրար հետ թշնամանում են ու անձնական վիրավորանքներ հասցնում։
Ժողովուրդ ջան, ինչ խոսք, ամեն ինչը, էդ թվում դրսի անցուդարձը, կարելի է քննարկել ու բանավիճել, բայց ծայրահեղության հասնել, իրար հետ թշնամանալ պետք չի։ Մանավանդ “տուֆթա” հարցերի շուրջ։ Ավելի լուրջ, ներքին, մեզ վերաբերող ու հրատապ խնդիրներ կան։ Եկեք դրանց վրա կենտրոնանանք, բայց առանց անձնավորելու ու թշնամանալու։