Օբամայի վարչակազմը պետք է ստիպի Ադրբեջանին շփման գծից դուրս բերել դիպուկահարներին. ԱՄՆ կոնգրեսական


13:00 , 15 օգոստոս, 2014

Օբամայի վարչակազմը պետք է ստիպի Ադրբեջանին շփման գծից դուրս բերել դիպուկահարներին. ԱՄՆ կոնգրեսականYerkir.am-ը գրում է.

Միացյալ Նահանգների ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների նախագահ Էդ Ռոյսը հայտարարությամբ է հանդես եկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում լարվածության շիկացման վերաբերյալ:  

«Ադրբեջանի կողմից հրադադարի խախտումները Լեռնային Ղարաբաղի սահմանի երկայնքով խորապես մտահոգիչ են: Ռազմական գործողությունների ինտենսիվացումը շփման գծում խլել է տասնյակ հայ և ադրբեջանցի երիտասարդ մարդկանց կյանք: Օբամայի վարչակազմը պետք է քայլեր ձեռնարկի` խրախուսելու հրադադարի վերականգնումը, ստիպի Ադրբեջանին շփման գծից դուրս բերել դիպուկահարներին և խթանի խաղաղության ծրագրին, որն իր մեջ կներառի նաև Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հանրաքվեի հստակ օրը` որոշելու իրենց ապագան»,- հաղորդում է «Արմենպրես»,-ը` վկայակոչելով «Ասպարեզ» պարբերականը, նշել է էդ Ռոյսը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ