Ագրարայինի միջադեպից հետո պատգամավորի մեջքը վնասվել է


12:48 , 15 օգոստոս, 2014

Ագրարայինի միջադեպից հետո  պատգամավորի մեջքը վնասվել էSlaq.am-ը գրում է.

ԱԺ «Օրինաց երկիր» խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը Ագրարային համալսարանի բակում հրմշտոցի հետևանքով ստացել է մեջքի վնասվածք և վիրահատության անհրաժեշտություն է առաջացել: Այս մասին Slaq.am-ի հետ զրույցում ասաց ՕԵԿ մամուլի խոսնակ Արթուր Միսակյանը: «Հիմա առողջական վիճակը նորմալ է, դեպի ապաքինում է գնում, դեղորայքային բուժման պրոցեսում է այժմ գտնվում »,- ասաց Միսակյանն ու հավելեց, որ եղել է վիրահատության անհրաժեշտություն: Բժիշկների կողմից առաջարկ է արվել պատգամավորին, բայց վերջինս չի համաձայնվել, քանի որ վիրահատությունը որոշակի վտանգներ ունի և փորձել են բուժել ոչ վիրահատական միջամտությամբ: Հովհաննես Մարգարյանն այժմ գտնվում է տանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ