22:14 , 25 օգոստոս, 2012
Կարեն Թումանյան -«ՀԱՎԱՏԱ, ՈՐ ՓՈԽԵՍ» կարգախոսը մի խումբ իշխանավորներ և չինովնիկներ յուրովի են ընկալում, և նրանց թվում է, որ «ԷԼ ԱՎԵԼԻ ԼԱՎ ՀԱՅԱՍՏԱՆ» կարգախոսը արտացոլում է անձամբ իրենց կարգավիճակը: Հիմա մենք էլ`շարքային քաղաքացիներս փորձենք հնչեցնել և կյանք տալ մեր կարգախոսին-«ԱՆՌԵՍՈՒՐՍ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ`- ԿԱՇԱՌԱԿԵՐՆԵՐԸ` ԱԶԳԻ ԴԱՎԱՃԱՆՆԵՐ ԵՆ..»: Այսօր երկրում կա մի տեսակ , որոնք աղավաղում են կառավարողի և կառավարվողի միջև հարաբերությունները,առաջ բերելով անիրականանալի սպասումներ, խոչնդոտելով հնարավոր առաջընթացային գործառույթներին: Ոչ մի նորմալ կենսունակ ծրագիրհնարավոր չէ պատշաճ կերպով իրականացնել, եթե նմանատիպ մարդիկ ակտիվ մասնակցություն են ունենում այդ գործընթացում: Ժամանակակից հայ հասարակական մոդելը պահանջում է ազնիվ, նվիրյալ մարդկանց վստահել իրենց զավակների վաղվա օրը: Պետական ծառայություններ մատուցողները պետք է լինեն առաջին հերթին մեծատառով <<ՄԱՐԴ>> և նրանց կողմից ղեկավարած կառույցները պետք է գործեն , զսպումների և հակակշիռների հիման վրա: Միայն այդպիսի մարդկանցով կարելի երազել, էլ ավելի լավ Հայաստանի մասին : Միայն պետական մտածողություն ունեցողը, այսինքն՝ նա, ով ցանկացած «իշխանությունը ընկալում է իր պատմական կոնտեքստում ի զորու է միանշանակ պատասխանել այս հարցին `- <<ԹԵ ԻՆՉՊԵ՞Ս ԵՐԿՐՈՒՄ ԱՌԿԱ ԴԺԳՈՀՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԿԱՐՈՂ ԵՆ Ի ՀԱՅՏ ԲԵՐԵԼ ԱՏԵԼՈՒԹՅԱՆ ՄԹՆՈԼՈՐՏ>> : Անվիճելի է, որ ընդդիմությունը պետք է հստակ կառուցողական ծրագիր ունենա, ընդեմ տնտեսականհանցագործության, սակայն մեր առկա ընդիմությունը, բացի փաստելուց, ոչինչ չի առաջարկում և հենց, այդ փաստը նոր նախադրյալներ էստեղծում նորանոր հանցագործությունների:
Հակառակ դեպքում օր-օրի կշատանա`-«..ՈԻՌԱԱ ..ՎԱՂՎԱՆԻՑ ՊԵՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՄ`-10 ՕՐՈՒՄ, ԵՐԵՔ ՏԱՐՈՒՄ ԿՈՒՏԱԿՎԱԾ ՊԱՐՏՔԵՐՍ ԿՓԱԿԵՄ…» խայտառակ հայտարարություններ անողների թիվը: