00:26 , 15 օգոստոս, 2014
1in.am-ը գրում է.
Թևավոր ձկները (Pterois), որոնք Կարիբյան ծովի ամենավտանգավոր տեսակներից են, ոչ միայն գիշատիչ են, այլև իսկական «տերմինատորներ» են, գրում է lenta.ru–ն։

Սովորաբար բնության մեջ գիշատիչներն իրենց զոհին որսում են, երբ դրանք շատ են և բռնելը հեշտ է։ Ժամանակի ընթացքում, երբ որսը պակասում է, գիշատիչ ձկները տեղափոխվում են մեկ այլ տարածք։ Սակայն թևավորներին այդպիսի վարքը հատուկ չէ, նրանք մնում են նույն տեղում՝ ուտելով իրենց սննդային օբյեկտների ամբողջ պոպուլյացիան։ Ինչպես Ջեյմս Քեմերոնի ֆիլմի Տերմինատորը, թևավորները չեն հանդարտվում մինչև չեն ոչնչացնում իրենց վերջին զոհին, ասել է գիտնական Կուրտ Ինջմենը՝ Ամերիկյան բնապահպանական ընկերության գիտաժողովում խոսելով թևավորների ապակառուցողական վարքագծի մասին։