00:05 , 15 օգոստոս, 2014
1in.am-ը գրում է.
Մեծ Բրիտանիայում կույր վարորդը սլանում էր մինչև 323 կմ/ժամ արագությամբ։ Մանչեսթերցի Մայք Նյումանը սիրող ավտոարշավորդ է։ Նա 52 տարեկան է և մրցարշավում է արդեն մի քանի տարի։ Նախորդ ռեկորդը Մայքը սահմանել է Porsche 911-ով՝ բացելով մինչև 199 կմ/ժ արագություն։

Այս անգամ Նյումանը նստել էր 1200 ձիաուժ ունեցող Nissan GT-R-ի ղեկին, տեղեկացնում է «Ռոսիա 24»-ը։ Ի դեպ՝ սալոնում կույր վարորդը մենակ էր, իսկ հայրացուն նրան հուշում էր ռացիայով։ Բացատրելով իր մոլությունը՝ Նյումանն ասել է, որ միայն այդպես է իրեն իսկապես ողջ զգում։
