21:52 , 14 օգոստոս, 2014
Life.panorama.am-ը գրում է.
Կոնֆլիկտը հակադարձ նպատակների, հայացքների, ձգտումների, միտումների, դրդապատճառների բախում է, որի հետևանքով անձն ապրում է աններդաշնակություն, պրոբլեմային վիճակ: Մարդն իր ողջ կյանքի ընթացքում չի կարող զերծ մնալ կոնֆլիկտներից: Քանի կա զարգացում,փոփոխություն, մշտապես կլինի նաև կոնֆլիկտ, բախում, հակասություն: Այս մասին Life.panorama.am-ի հետ զրույցում ասաց հոգեբան Մարինե Մարգարյանը:
Ըստ նրա, կոնֆլիկտներն առաջանում են հնի ու նորի, վատի ու լավի, նպատակների, հետաքրքրությունների բախման հետևանքով: Հոգեբանն առանձնացրեց կոնֆլիկտներին բնորոշ մի քանի առանձնահատկություններ: Դրանք են՝
Կոնֆլիկտի ընկալման ադեկվատություն: Կոնֆլիկտային իրադրությունում անհրաժեշտ է ճիշտ ընկալել սեփական գործողությունները, մտադրությունները, դիրքերը, ինչպես նաև մյուս կողմի տեսանկյունն ու քայլերը:
Կոնֆլիկտող կողմերի բաց և արդյունավետ շփում: Հաղորդակցումը կօգնի լուծել կոնֆլիկտը, եթե երկու կողմերն էլ փնտրեն միջոցներ՝ փոխադարձորեն իրար հասկանալու համար:
Աբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ