18:30 , 14 օգոստոս, 2014
1in.am-ը գրում է.
Տրոմսյո քաղաքում ավարտին է մոտենում շախմատային օլիմպիադան:
Այսօր՝ օգոստոսի 14-ին, տեղի են ունենում վերջին տուրի հանդիպումները: Վերջին՝ 11-րդ տուրում, Հայաստանի հավաքականի մրցակիցը Չեխիայի ընտրանին էր:
Մեր հավաքականը կարողացավ հաղթանակ տոնել ու մրցաշարն ավարտել բարձր տրամադրությամբ: Իրենց պարտիաները ոչ-ոքի ավարտեցին Սերգեյ Մովսիսյանը, Վլադիմիր Հակոբյանը և Գաբրիել Սարգսյանը: Միակ հաղթանակը տոնեց Լևոն Արոնյանը:
Հայաստան – Չեխիա՝ 2.5 :1.5
Արոնյան – Նավարա՝ 1 – 0
ՍարգսյանԳ. – Լազնիչկա՝ ½:½
Մովսիսյան – Ռաչեկ՝ ½ – ½
Հակոբյան – Բաբուլա՝ ½ – ½