Կինը կծել է ոստիկանի ձեռքը և մի քանի վայրկյան անց մահացել


18:06 , 14 օգոստոս, 2014

Replik.am-ը գրում է.

Քննիչները փորձում են պարզել Պետրոզավոդսկի բնակչուհու մահվան հանգամանքները, ով մահացել է անմիջապես այն բանից հետո, երբ կծել է մի ոստիկանի: Հայտնվում է, որ միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 10-ին: Երբ ոստիկանը փորձել է մի խումբ մարդկանցից պարզել, թե ինչու են վերջիններս անսթափ վիճակում գտնվում հասարակական վայրում, այդ ժամանակ խմբի մեջ գտնվող մի կին հարձակվել է ոստիկանի վրա, կծել վերջինիս ձեռքը, ապա ետ-ետ գնացել, ընկել գետնին և մահացել: Ոստիկանությանը միայն հայտնի է, որ մահացած կինը հիվանդ է եղել: