20:37 , 14 օգոստոս, 2014
1in.am-ը գրում է.
Երեկ հրապարակվել է Քիմ Քարդաշյանի ու Քանյե Ուեսթի 13-ամսյա դստեր մասնակցությամբ ֆոտոսեսիայի առաջին կադրը՝ արված Կարին Ռոյթֆելդի CR Fashion Book-ի համար, հայտնում է spletnik.ru-ն:
Սև-սպիտակ ֆոնի վրա Նորթը կեցվածք է ընդունել ջեմպերով՝ զարդարված Chanel-ի կրծքազարդով ու նույն բրենդի պայուսակով:
Լուսանկարն ուղեկցվում է լեգենդար նորաձևության տան տնօրենի մեկնաբանությամբ. «Երբեք վաղ չէ հետաքրքրություն ցուցաբերել նորաձևության նկատմամբ»:
Որպես գլխավոր մոդել՝ Նորթը առաջին անգամ է հանդես եկել:



