16:09 , 14 օգոստոս, 2014
1in.am-ը գրում է.
Բրիտանացի ամուսնական զույգը վերադարձել է 16-տարի ձգվող ճանապարհորդությունից, հայտնում է The Daily Mirror-ը:
Ի սկզբանե, Ուելսի բնակիչները ծրագրել էին միայն 1 շաբաթով շրջագայել, սակայն հրապուրվել էին երկար ճանապարհորդելու գաղափարով:
Զբոսաշրջիկներն իրենց զբոսանավով անցել են 51 հազար ծովային մղոն, այցելել 56 երկիր ու ճանապարհի ընթացքում հասել կենսաթոշակային տարիքի:
Որպեսզի ֆինանսավորեն իրենց շուրջերկրյա ճանապարհորդությունը, զույգը վարձակալության էր տվել Ուելսի իրենց տունը: Նրանք ստիպված էին ապրել շաբաթական մոտ 217 դոլարով: Զբոսանավը զույգը անհրաժեշտության դեպքում ինքնուրույն էր նորոգում: