14:50 , 14 օգոստոս, 2014
Armnewstv.am-ը գրում է.
Ադրբեջանը գնել է 100 միավոր ռուսական Տ 90 Ս, որը նախագծվել է 80-ականների վերջին, եւ արտադրվել է 2001 թվականին, այսինքն 13 տարի առաջ, իսկ իրականում սա Տ 90-ի արտահանման համար ձեւափոխված տարբերակն է, որի պաշտպանական համակարգը ավելի թույլ է, քան 90 Ս-ինը: Այս մոդելից հետո ռուսական ընկերությունը թարմացրել է իր արտադրանքը: Հայտնի է, որ տանկը դաշտային մարտերի համար նախատեսված զրահատեխնիկա է եւ արդյունավետ է գործում հարթավայրերում: Ինչո՞ւ է Ադրբեջանը 100 տանկի գնումը համարում Լեռնային Ղարաբաղի ճակատում իր հաղթանակի գրավականը: Պաշտպանության նախարարի խորհրդական Դավիթ Ջամալյանը համոզված է, որ ադրբեջանական տանկերը չեն հասնի Ղարաբաղի լեռնային հատվածներին: Հրադադարից հետո սահմանի ամբողջ երկայնքով հայկական կողմը կառուցել է պաշտպանական կառույցների, մասնավորապես նաև հակատանկային ամրությունների բարդ համակարգ, որում հատուկ դեր ունեն այսպես կոչված` թակարդները` տանկերի համար: Ադրբեջանի հարձակողական զինատեսակներին զուգահեռ հայկական կողմն այս տարիների ընթացքում իր զինտեխնիկան համալրել է պաշտպանողական զինատեսակներով: Այսինքն Պաշտպանական բանակն ու Զինված ուժերը ունեն մեծ թվով հակատանկային զինատեսակներ: Եթե ադրբեջանական տանկերը ինչ որ կերպ կարողանան շրջանցել տանկային թակարդներն ու հակատանկային զինատեսակները եւ հասնեն Ղարաբաղի նախալեռնային հատվածներին կհանդիպեն բնական խոչընդոտների: Ղարաբաղի ռելիեֆն էլ իր հերթին է խոչընդոտում խորը տանկային հարձակմանը: Ադրբեջանական տանկերի շարասյունը ստիպված է լինելու անցնել կիրճերով: Բացի այս ամենը, Տ 90 Ս տանկերը կառավարելիության առումով գերբարդ տեխնիկա են եւ ադրբեջանական բանակը, որը համալրվում է կրթական խիստ ցածր ցենզ ունեցող զինակոչիկներով, դեռեւս չի կարողանում յուրացնել թեկուզ 25 տարվա հնության մոդելի տանկերը կառավարելու հմտությունները:
Տեսանյութն՝ այստեղ