16:32 , 25 օգոստոս, 2012
Պրահայում տեղի ունեցող Եվրոպայի շախմատի առաջնությանը Հայաստանի պատանեկան հավաքականը փայլուն արդյունքներ են ցուցաբերում: Լավագույն արդյունքը 12-ամյա Հայկ Մարտիրոսյանն է ցույց տալիս, ով մրցաշարի ավարտից 1 տուր առաջ արդեն բացահայտ առաջատար էր և Եվրոպայի չեմպիոն հռչակվեց: Նա 8 տուրում 8 հաղթանակ տարավ և վերջին` 9-րդ տուրից առաջ երկրորդ տեղը կիսող 4 շախմատիստներին գերազանցում է 1.5 միավորով:
Մրցաշարին մասնակցող մյուս հայ երեխաները ևս բարձր արդյունքներ գրանցեցին:
Վստահաբար կարող ենք ասել, որ Տիգրան Պետրոսյանին և Լևոն Արոնյանին արժանի հետնորդներ ենք ունենալու: