12:12 , 14 օգոստոս, 2014
1in.am-ը գրում է.
Ստամբուլի երրորդ օդանավակայանը հավանաբար կանվանակոչեն՝ ի պատիվ Թուրքիայի գործող վարչապետ և ընտրված նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի: Այս մասին հայտնում է Akşam թերթը:
Թուրքիայի տրանսպորտի, նավագնացության և հաղորդակցությունների նախարար Լյութֆի Էլվանը նախընտրել է ուղիղ չպատասխանել դրան վերաբերող հարցին:
«Կարծում եմ՝ մենք ինչ էլ անենք վարչապետի համար, քիչ կլինի»,- ասել է նա, ինչից լրագրողները եզրակացրել են, որ օդանավակայանն Էրդողանի անունով կոչելու որոշում, ամենայն հավանականությամբ, կընդունվի: Նախարարն ուշադրություն է հրավիրել փաստին, որ Էրդողանի վարչապետության 12 տարիների ընթացքում Թուրքիայի ազգային եկամուտն աճել է 3.4 անգամ և շարունակում է աճել:
«Բնակչության բարեկեցության աճով մենք պարտական ենք Էրդողանին»,- նշել է նա: