Ֆերմայի շունը ընտրվել է ամերիկյան գյուղի գյուղապետ


13:00 , 14 օգոստոս, 2014

wday_dog_mayor_duke_wy_140813_16x9_9921in.am-ը գրում է.

Դյուք անունով ֆերմայի շունը ընտրվել է ԱՄՆ Մինեսոտա նահանում գտնվող Քորմորանթ գյուղի գյուղապետ: CBS հեռուստաալիքը նշում է, որ տեղի ունեցած ընտրությունների ժամանակ նա «ձայների ճնշող մեծամասնությամբ» հաղթել է տեղի փոքրիկ խանութի սեփականատիրոջը՝ Ռիչարդ Շերբրուկին:

Նշվում է, որ նոր գյուղապետը անձամբ ճանաչում է գյուղի բոլոր 12 բնակիչներին և նրանց շրջանում մեծ ժողովրդականություն է վայելում: Բնակիչները կարծում են, որ մեծ է Դյուքի ներդրումը հատկապես իրենց անվտանգության ապահովման գործում:

Դյուքի երդմնակալության արարողությունը տեղի կունենա այս շաբաթ օրը: