Իրականում, կարևոր չէ, թե ինչ ես դու անում. մարդիկ, մեկ է, միշտ կքննադատեն քեզ


14:48 , 25 օգոստոս, 2012

Մի անգամ տարեց մարդը և տղան ճանապարհորդում էին ավանակի վրա: Տղան ուղեկցում էր ավանակին, իսկ ծերուկը նստած էր ավանակի վրա: Երբ նրանք անցնում էին փոքր գյուղի մոտով, գյուղի մի քանի բնակիչներ սկսեցին աղաղակել բարձր ձայնով.
«Ապա մի նայեք այս ծերուկին, ով շահագործում է այս խեղճ, անչափահաս տղային: Ինչպիսի սրիկա»:
Գյուղն անցնելուց հետո, ծերուկն ասաց.«Մենք ավելի լավ է տեղերով փոխվենք,հակառակ դեպքում մյուս գյուղում էլ մեզ կսկեն վիրավորել և անպատվել»:
Նրանք տեղերով փոխվեցին. ծերուկը սկսեց ուղեկցել ավանակին,իսկ տղան նստեց ավանակի վրա: Սակայն հաջորդ գյուղում էլ նրանք ենթարկվեցին քննադատության.
«Ապա մի նայեք այս եսասեր տղային,ով չի հարգում ծառամյալ պապիկին: Նա չի թողնում տարեց մարդուն ավանակի վրա նստել»:
Այս ամենից հետո նրանք որոշեցին ոտքով գնալ,սակայն հաջորդ գյուղում մարդիկ կրկին սկսեցին գոչել.
«Նայեք այս երկու հիմարներին: Նրանք ավանակ ունեն,սակայն նախընտրում են ոտքով քայլել»:
Գյուղն անցնելուց հետո ծերուկը մի պահ կանգ առավ, մտածեց և եկավ հետևյալ եզրահանգման.
«Իրականում,կարևոր չէ,թե ինչ ես դու անում: Մարդիկ, մեկ է, միշտ կքննադատեն քեզ»: