Որքանով է հավանական Պուտինի ներխուժումն Ուկրաինա


23:49 , 13 օգոստոս, 2014

5gUsBE77GalaTV.am-ը գրում է.

Գերմանական Bild հրատարակության հաղորդման համաձայն, ուկրաինացի փորձագետները կարծում են, որ Ռուսաստանի ռազմական միջամտությունն ավելի հավանական է դառնում: Ըստ ուկրաինական կողմի` 280 բեռնատարներով, այսպես կոչված, «մարդասիրական ուղեկցորդ պահակախումբը»` բժշկական պարագաներով եւ պարենային մթերքներով, որն Ուկրաինա է ուղեւորվել, կարող է ՌԴ նախագահ Պուտինի Ուկրաինա ներխուժման առաջին քայլը դառնալ:

«Վերջին օրերին Ռուսաստանը նոր քարոզարշավ է սկսել»,- պնդում են ուկրաինական կառավարական շրջանակներում: «Կադրերի օգնությամբ, որտեղ պատկերված են Դոնեցկի եւ Լուգանսկի խաղաղ բնակչության տառապանքները, Ռուսաստանը փաստարկներ է բերում այն բանի օգտին, որ միայն ռուս խաղաղապահներն են ի վիճակի կանխել աղետը»: Ամերիկյան հատուկ ծառայությունները նաեւ մտահոգված են, որ Պուտինն առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում անմիջական ներխուժման հրաման կտա:

Աբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ